Էլեն Բադալյանը նշում է ծննդյան 19-ամյակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երգչուհի Էլեն Բադալյանն այսօր նշում է ծննդյան 19-ամյակը։
Նա ինստագրամյան իր էջում հրապարակում է արել տարեդարձի առթիվ։
«Բարև, 19։ Աստված, շնորհակալ եմ ամեն ինչի համար»,- ծննդյան ֆոտոշարքին կից գրել է երգչուհին։
Հիշեցնենք, որ Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը նշանված են և պատրաստվում են ամուսնանալ։
Զույգն ավելի վաղ հայտնել էր, որ իրենց հարսանեկան արարողությունը կկայանա Հայաստանում։
Լուսանկարները՝ ստորև․





