Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի
Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ մի մեքենա երթևեկում է հանդիպակաց:
Վարորդի արարքը քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մեքենայի վարորդը Ղարաբաղից բռնի տեղահանված հասակավոր մարդ է, և ոչ թե սանձարձակ վարք է դրսևորել, այլ մեքենայում խնդիրներ են առաջացել, և նա ստիպված այդ եղանակով է փորձել այն հասցնել մոտակա սպասարկման կետ:
Հարցի առնչությամբ կապ ենք հաստատել ՆԳՆ, որտեղից ևս հաստատել են մեր տեղեկությունները:
«Նշված մեքենան ճանապարհին խափանվել է, և տեսագրությունում նշված հատվածով երթևեկող մեքենայի վարորդը մուտք է գործել դեպի ավտոտեխսպասարկման կետ։ Մեքենայի մուտքը ավտոտեխսպասարկման կետ ապահովել է Պարեկային ծառայությունը»,- մանրամասնել են ՆԳՆ-ից:


