«Բարսելոնան» փրկվել է պարտությունից վերջին րոպեին
Լա լիգայի 20-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Բետիսի» հետ:
Հիմնական ժամանակի վերջին րոպեին՝ Լուիս Սուարեսի խփած գոլը կատալոնացիներին փրկել է պարտությունից:
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել խաղի 79-րդ րոպեին, երբ Նեյմարի հարվածից հետո գնդակը հայտնվել է դարպասում, սակայն հանդիպման մրցավար Ալեխանդրո Խոսե Էրնանդեսը չի հաշվել այն համարելով, որ գնդակը չէր հատել դարպասային գիծը: