Մամուլ

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել ու վնասել է ոտքը

Հունիսի 8-ին՝ ժամը 14։14-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Սուրբ Հովհաննես» մատուռի հարակից տարածքում քաղաքացու ընկնելու և ոտքը վնասելու մասին։

Դեպքի վայր է պահանջվել փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև մոտ 100 մետր պատգարակով և մոտ 1 կմ փրկարարական ավտոմեքենայով իջեցրել են սարալանջից և տեղափոխել շտապօգնության մեքենային։

Կիսվեք ձեր էջում