Ազատ խոսքՏեսանյութ

Եթե ժողովուրդը հաշտ է կեղտոտ բերանի հետ, թող ընտրեն, նա պացիենտի կարգավիճակ պիտի ունենա․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կնոջ հետ եկավ քվեարկության։ Լրագրողների հետ զրույցում նա մեկնաբանեց Փաշինյանի՝ իր հասցեին հնչած վերջին արտահայտություններին, այն է՝ «կզցնելու ենք», «սատկացնելու ենք»։

Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ից և շարունակվելու է մինչև 20։00-ն։

Ըստ ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի, նորընտիր Ազգային ժողովում պետք է առնվազն 101 պատգամավոր լինի և ամենաքիչը 3 քաղաքական ուժ։ Այս մանդատների համար մրցապայքարի են դուրս եկել 15 կուսակցություն ու 2 դաշինք (մեկն ինքնաբացարկ հայտնեց)։

Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է 4, իսկ դաշինքներին՝ առնվազն 8 տոկոս քվե։ Իսկ խորհրդարան անցնելու շեմը չհաղթահարած ուժերի ձայները համամասնորեն կբաշխվեն խորհրդարան անցած ուժերի միջև` բոնուսային համակարգով:

Թե ի վերջո ովքեր կհաղթահարեն այս արգելանքը, պարզ կդառնա ամենայն հավանականությամբ կեսգիշերն անց, երբ կամփոփվեն բոլոր՝ 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները։

Ըստ ՀՀ ՆԳ նախարարության պաշտոնական տվյալների, այս տարի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 ՀՀ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվեք ձեր էջում