Ազատ խոսք

«Ովքեր մտածում են հեղաշրջման մասին՝ գլուխները պատին են տվել, տարիներով կփտեն բանտերում»․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընտրություններից հետո հնարավոր հեղաշրջման փորձին։

«Ովքեր մտածում եմ հեղաշրջման մասին՝ գլուխները պատին են տվել, պետության համը բերաններում է մնալու», – քվեարկելուց հետո ասաց նա։

Անդրադառնալով ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշին, Միրզոյանը շեշտել է, որ յուրաքանչյուր մարդու յուրաքանչյուր ձայնից կախված է երկրի ապագան։

«Ասվել է հազար անգամ ու էլի կասվի՝ պետության համը բերաններում է մնալու:

Ով կհանդգնի մարտահրավեր նետել Հայաստանին, մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը, մեր սահմանադրական կարգին՝ տարիներով կփտեն բանտերում»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը։

Կիսվեք ձեր էջում