Ինչ է ասել Մխիթարյանը ընտրությունների նախօրեին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երեւանում է եւ կմասնակցի ՀՀ խորհրդարանական ընտրությանը։
Այդ մասին նա գրառում է արել սոցիալական ցանցերում։
«Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը։
Կատարե՛ք ձեր ընտրությունը»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։


