Մամուլ

Խոշոր հրդեհ Արարատի մարզում

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում այրվում է բնակելի տուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկություններով՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և տան սեփականատիրոջ ինքնությունը։

hrdeh 1 1
hrdeh 2 1
hrdeh 3 1
Կիսվեք ձեր էջում