Կնոջը սպանել են 3-ամյա երեխայի աչքի առաջ
Խաբարովսկի երկրամասում բնակվող կնոջ մահը, որը տեղի է ունեցել իր երեքամյա որդու ներկայությամբ, ֆիքսվել է տեսախցիկով։
Դեպքի կադրերը հրապարակվել են տելեգրամյան ալիքներում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի կին հանկարծակի հարվածում ռուս կնոջն ու նրա երեխային։
Բախումից հետո կինը մոտենում է նստարանին, որից հետո կադրերը ընդհատվում են։
Հաջորդ հատվածում նա արդեն անգիտակից վիճակում ընկած է գետնին, իսկ անցորդները փորձում են նրան օգնություն ցուցաբերել։
Նշվում է, որ կինը, ենթադրաբար, ունեցել է սրտային խնդիր և պատրաստվում էր պլանային վիրահատության։
Բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը չէր համարվել մտահոգիչ։
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։
Տեսանյութը ստորև․


