Մամուլ

Քանի մարդ էր այսօր ներկա եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքին

Այսօր՝ հունիսի 4-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:00-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է 5960 մարդ:

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Կիսվեք ձեր էջում