Մամուլ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը կազատվի աշխատանքից

Կառավարության նիստը մեկնարկել է և մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց․

«Ես նախագահին ներկայացրել եմ Զինված ուժերի շտաբի պետին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատելու մասին որոշում: Այսօր` մինչ օրվա ավարտը, Մովսես Հակոբյանի հետ միասին որոշում կկայացվի և նոր պետ կընտրվի: Վաղն էլ կներկայացնեմ նոր պետին», – նշեց նա:

Կիսվել