Ահազանգ Սոթքի ոսկու հանքից․ Հանքավայրից դուրս եկող հողը լցվում է դեպի Սևան գնացող գետերը
Ահազանգ Սոթքի ոսկու հանքից․ Հանքավայրից դուրս եկող հողը լցվում է դեպի Սևան գնացող գետերը
Ահազանգ Սոթքի ոսկու հանքից։ Մի քանի տասնյակ մտահոգ վարդենիսցիներ երեկվանից փակել են Սոթքի ոսկու հանքի մուտքը և չեն թողնում հանքը շահագործվի։ Քաղաքացիները պահանջում են, որ հանքը աշխատի էկոլոգիապես մաքուր, քանի որ նրանց նմանօրինակ աշխատանքը առաջացնում է մի շարք էկոլոգիական խնդիրներ։
Հանքավայրից դուրս եկող հողը լցվում է դեպի Սևան գնացող գետերը։ Հանքավայրից դուրս եկող ստորգետնյա ջրերը, նույնպես լցվում են գետերը, որոնք հոսում է դեպի Սևան և
որով ոռոգվում է ամբողջ Վարդենիսի հողերը։ Հանքավայրում պայթեցումների պատճառով աղտոտվում է ամբողջ Վարդենիսի մաքուր օդը։
Քաղաքացիները նաև դժգոհում են աշխատավարձերից և հանքում տեղի ունեցող ստրկական մթնոլորտից։
Աշխատողներին վարձատրում են պլանային եղանակով։ Սակայն արդեն քանի ամիս է աշխատողները ստանում են նվազագույն չափով աշխատավարձ։
Ահավոր վտանգավոր տեղերում և պայմաններում աշխատողները ստանում են 100․000 դրամ աշխատավարձ, որը իրենց աշխատանքի դիմաց մի գռոշ է։ Ինչպես նաև հանքը աշխատում է մի շարք հանքարդյունաբերական սխալներով, չպահպանելով ոչ մի անվտանգության նորմ։
Հանքավայրի շահագորժման դադարեցման պայմաններում մոտ 700 աշխատող մնում է անգործունակ։ Հանքավայրի չաշխատելու դեպքում չի աշխատի երկաթգիծը,ին չպես նաև Արարատում գործող ոսկու ձուլարանը և մոտ 2000 աշխատող կմնան անգործ։
Այդ իսկ պատճառով խնդրում և հորդորում ենք պատկան մարմիններին անհապաղ քայեր ձեռնարկել և ուսումնասիրել այդ հանքի գործունեությունը, վերացնել թերությունները, ապահովվել ախշատողների անվտանք աշխատանքը, բարձրացնել աշխատավարձերը։
Միացյալ Երիտասարդական Լիգա