Մամուլ

Տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանման կարգադրություն են ստացել հրդեհների պատճառով

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանման կարգադրություններ են ստացել տարածաշրջանում մոլեգնող անտառային ուժգին հրդեհների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը։

Մասնավորապես, վտանգ է սպառնում Լոս Անջելեսից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիմի Վելիի և Սանտա Սուսանա քաղաքների բնակիչներին։ Նահանգի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ հրդեհի հետևանքով վնասվել է առնվազն մեկ բնակելի տուն։ Վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդվել։

Հրդեհներից խոշորագույնն ընդգրկում է 6000 հեկտար տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավիացիան։

Կրակի տարածմանը նպաստում են ուժգին քամին և շոգ եղանակը:

Կիսվեք ձեր էջում