Ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը
Ձերբակալվել է Արցախի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը, հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք՝ այսօր Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը քարոզարշավի ընթացքում մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և բարձրացրել Արցախի վերաբերյալ հարցեր, ինչից հետո, ըստ հաղորդումների, իրավիճակը սրվել էր։
Ներկայում Օսիպյանը գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում։
Տեսանյութը ստորև․



