Զելենսկու կնոջը Ուկրաինայում պատրաստվում են ձերբակալե՞լ
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը (SAPO), ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, ուսումնասիրում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կնոջ՝ Օլենա Զելենսկաի նկատմամբ քրեական գործ հարուցելու և հնարավոր ձերբակալության հարցը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հակակոռուպցիոն մարմինները բավարար հիմքեր են տեսնում նման քայլի համար, իսկ համապատասխան որոշումը դեռ քննարկման փուլում է։
Նշվում է նաև, որ ստեղծված իրավիճակի ֆոնին Զելենսկին ուժեղացրել է ընտանիքի անվտանգությունը և ակտիվ բանակցություններ է վարում արևմտյան գործընկերների հետ։
Ըստ հրապարակման՝ ուկրաինացի քաղաքական տեխնոլոգները նախագահին առաջարկում են հրապարակային հեռավորություն պահպանել կնոջից՝ մինչև անգամ պաշտոնական ամուսնալուծության տարբերակը դիտարկելով՝ փորձելով նվազեցնել հնարավոր քաղաքական ու իմիջային վնասը։



