Ինչպես քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որոնք տեղի կունենան հունիսի 7-ին, հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ պարզաբանելով, թե քաղաքացիներն ինչպես կարող են փոխել իրենց ընտրատեղամասը։
ԿԸՀ-ի տեղեկացմամբ՝ ընտրատեղամասի փոփոխության վերաբերյալ դիմումները կարելի է ներկայացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14:00-ն։
Դիմում կարող են ներկայացնել՝
- այն քաղաքացիները, որոնք հաշվառված են մեկ համայնքում, սակայն քվեարկության օրը գտնվելու են այլ համայնքում,
- հաշվառում չունեցող անձինք,
- հենաշարժական խնդիրներ ունեցող քաղաքացիները, եթե իրենց ընտրատեղամասը հարմարեցված չէ։
Կարևոր է նշել, որ վերջին խմբի ընտրողները կարող են ընտրատեղամասի փոփոխության դիմում ներկայացնել նաև նույն համայնքի կամ բնակավայրի սահմաններում։


