Մամուլ

21-ամյա վարորդը «BMW»-ով տապալել է արագաչափը

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Նարեկ Ղ․-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր M-5 ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրի վարչական տարածքում,

դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված արագաչափ սարքին, կոտրել այն և մասամբ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

bmw aragachap
aragachap bmw
Կիսվեք ձեր էջում