Շոու-բիզնես

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը

81 տարեկան հասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Նիկոլայ Ծատուրյանի հարազատներին և գործընկերներին։

Հոգեհանգստի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- հայտնել են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

Ծնվել է թատրոնի և կինոյի ռեժիսոր Երվանդ Ծատուրյանի ընտանիքում։

Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ Հաճախել է Մոսկվայի սցենարիստների և կինոռեժիսորների բարձրագույն կուրսեր։

Աշխատել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում. «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրներ», «Ժայռը» ֆիլմերում որպես երկրորդ ռեժիսոր, Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ։ Իսկ «Մոսֆիլմ» կինոստուդիայում, որպես ստաժոր աշխատել է Յուլի Ռայզմանի ֆիլմում։

20 տարի աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որպես ռեժիսոր, և որտեղ իրականացրել է շուրջ 25 բեմադրություններ:

Կիսվեք ձեր էջում