Հայտնի բլոգեր Ալվուշկին սպասում է առաջնեկին․ նա հետևորդներին առաջարկել է գուշակել սեռը
Հայտնի բլոգեր Ալվուշկին սոցիալական էջերում հայտնել է, որ շուտով մայրանալու է։
Իր հումորային ոճին հավատարիմ՝ նա նորությունը ներկայացրել է հետաքրքիր ձևով՝ հետևորդներին առաջարկելով գուշակել ապագա երեխայի սեռը։
Հրապարակումը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել․ երկրպագուները շնորհավորում են բլոգերին և ակտիվորեն քննարկում՝ տղա՞, թե՞ աղջիկ է ծնվելու։
Ալվուշկինի այս գրառումը դարձել է նրա էջերի ամենաքննարկվող թեմաներից մեկը, իսկ հետևորդներն անհամբեր սպասում են մայրության շրջանի նոր հրապարակումներին։
Տեսանյութը ստորև․



