Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից. Մարգարիտա Սիմոնյանը՝ Զելենսկու Երևան այցի մասին
Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից:
Այս մասին ասել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցին Հայաստան՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում:
«Սա այնպիսի անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից, որին մենք այնքան անգամ ենք փրկել։
Ժամանակն է մտածել այդ երկրում ռուս բնակչության և մեր շահերի պաշտպանության մասին։ Եթե ոչ Վլադիմիր Վլադիմիրովիչը, ապա նրա հաջորդը հաստատ ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել»,- հայտարարել է Սիմոնյանը:


