Աշխարհ

PlayBoy-ի նախկին մոդելը իր յոթամյա որդու հետ ցած է ընկել հյուրանոցի պատուհանից, երկուսն էլ տեղում մահացել են

PlayBoy-ի նախկին մոդելը իր յոթամյա որդու հետ ցած է ընկել հյուրանոցի պատուհանից, երկուսն էլ տեղում մահացել են:

Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքի հյուրանոցներից մեկում: Զոհվածի փաստաբանը պատմել է, որ 47-ամյա Ստեֆանի Ադամսին երբեք դժբախտ չի տեսել:

Զոհվածների մարմինները գտնվել է Մանհեթենի վրա գտնվող հյուրանոցներից մեկի բակում: Ոստիկանությունում հաստատել են Ստեֆանիի անձը, ով 1992-ին էրոտիկ ամսագրի մոդել է եղել, 2003 թվականին Ստեֆանին դարձել է PlayBoy-ի առաջին լեսբի-մոդելը, սակայն շուտով ամուսնացել է:

Ստեֆանին դաստիարակում էր որդուն՝ նախկին ամուսնու հետ համատեղ: Ամուսինները պայքարում էին երեխայի խնամակալության իրավունքների համար, և մոդելն ուզում էր ամառային արձակուրդներին երեխային իր հետ Իսպանիա տանել, որտեղ իրենց հետ կհանգստանար իր նոր զուգընկերը: Սակայն դատարանում նրան մերժել են, բացատրելով, որ սկզբում նա պետք է լսումներին ներկայանա:

Ոստիկանությունը դեռևս հետաքննում է տեղի ունեցածի պատճառները:

Կիսվել