Շանել Սյուզին հրապարակել է իրեն ծեծի ենթարկած տղամարդու լուսանկարը
Ինչպես երեկ հայտնել էինք ինստագրամից հայտնի Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել զուգընկերոջ կողմից։
Այս մասին Սյուզին հայտնել է իր ինստագրամյան էջում։ Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, ժամը 8։00-ի սահմանում՝ Շենգավիթ համայնքի Շողակաթ այգում։ Միջադեպի ժամանակ զուգընկերը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։
Սյուզին խնդրել է հետևորդների ու սրտացավ մարդկանց աջակցությունը։ Նրա ահազանգին արդեն արձագանքել են կանանց աջակցման կենտրոնից՝ խնդրելով իրենց հետ կապ հաստատել։
Նշենք, որ դեպքից հետո Սյուզին տեղափոխվել է հիվանդանոց, նրա խոսքով՝ ունի նաև քթի կոտրվածք։

Այսօր նա հրապարակել է ծեծի ենթարկողի լուսանկարը և կից գրել․ <<Սա է արել, ես դատի եմ տալու, ինքը ազատ չի շնչելու։ Խոստանում եմ, որ պատիժա ստանալու ու պատժվելու է հաստատ>>։


