Մամուլ

Ով էր ծրագրել սպանել արքայադուստր քույրերին

Նիդերլանդների իրավապահ մարմինները ձերբակալել են մի անձի, որը կասկածվում է արքայադուստր Ամալիայի և նրա քրոջ՝ արքայադուստր Ալեքսիայի սպանության փորձի նախապատրաստման մեջ։

Ինչպես հաղորդում է Algemeen Dagblad թերթը՝ հղում անելով դատախազության տվյալներին, կասկածյալը 33-ամյա Հաագայի բնակիչ է։

Քննության վարկածով՝ հանցագործության նախապատրաստումը սկսվել է դեռևս փետրվարին։ Խուզարկությունների ընթացքում նրա մոտ հայտնաբերվել են երկու կացիններ, որոնց վրա փորագրված են եղել արքայադուստրերի անունները։ Գործով առաջին դատական լսումը նշանակված է մայիսի 4-ին։

2022 թվականին լուրջ սպառնալիքների պատճառով արքայադուստր Ամալիան ստիպված էր լքել Ամստերդամում գտնվող իր ուսանողական հանրակացարանը և վերադառնալ պալատ՝ ուժեղացված անվտանգության պայմաններում։

Իշխանությունները չեն հստակեցնում՝ արդյոք այս նոր դեպքի առնչությամբ կձեռնարկվեն լրացուցիչ անվտանգության միջոցներ։

Կիսվեք ձեր էջում