Մամուլ

Արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը

Ռուսաստանը արգելափակել է Հայաստանում արտարդրված «Ջերմուկ» հանքային ջրի ևս մեկ խմբաքանակի վաճառքն իր տարածքում։

Հայտնում է «Ազատությունը», հղում անելով՝  РБК գործակալությանը՝ Ռուսաստանի սպառողների պաշտպանության դաշնային գործակալությանը՝ Ռոսպոտրեբնադզորին վկայակոչելով։ Գերատեսչության պնդմամբ՝ երկրի տարածքում արգելվել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքն ու շրջանառությունը։

Որոշումն, ըստ ռուսաստանցի պաշտոնյաների, կայացվել է հանքային ջրի բաղադրության ստուգումների և դրանց արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների պատճառով։

Ավելի վաղ ռուսական կողմը արգելել էր 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը Ռուսաստանի տարածքում։

«Ջերմուկ Գրուպ»-ից առայժմ չեն արձագանքում ՌԴ-ում «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքին:

Կիսվեք ձեր էջում