Նարե Հովհաննիսյանը «պայթեցրել է» համացանցը․ նրան համեմատում են Լեդի Գագայի հետ
«Hayat Project»-ի նախկին երգչուհի Նարե Հովհաննիսյանը, ով որոշ ժամանակ առաջ դադարեցրեց համագործակցությունը խմբի հետ, հանդես է եկել նոր՝ անհատական աշխատանքով։
Երգչուհին ներկայացրել է իր նոր երգն ու տեսահոլովակը, որոնք արագ տարածվել են սոցցանցերում և արժանացել բազմաթիվ արձագանքների։
Հետևորդները ակտիվորեն քննարկում են Նարեի նոր կերպարն ու ոճը։ Շատերը նրան նույնիսկ համեմատում են համաշխարհային աստղ Լեդի Գագայի հետ՝ ընդգծելով նրա արտիստիզմը, համարձակությունն ու յուրահատուկ ներկայությունը։
Բացի այդ, մեկնաբանություններում հաճախ հնչում է կարծիք, որ Նարեն կարող է արժանի լինել Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ» երգի մրցույթում։
Թվում է՝ Նարե Հովհաննիսյանի նոր փուլը հաջող մեկնարկ է ստացել և արդեն մեծ հետաքրքրություն է առաջացնում երաժշտասերների շրջանում։



