Անդրեն և Քրիստինա Բաբայանը միասի՞ն են
Երգիչ Անդրեի անձնական կայքնը շարունակում է մնալ հայկական շոու բիզնեսի ամենաքննարկված թեմաներից մեկը։
Այս օրերի ընթացքում Անդրեն մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ այսօր մասնակցում է Armenian Music Video Awards մրցանակաբաշխությանը։
Լրատվամիջոցներում տարածվող լուսանկարներից երևում է, որ Անդրեն մրցանակաբաշխությանը ներկայացել է կոսմետոլոգ Քրիստինա Բաբայանի ուղեկցությամբ։ Նշենք, որ սա առաջին հանրային միջոցառումը չէ, որին նրանք միասին են ներկայանում։
Ակնահայտ է, որ Քրիստինան ու Անդրեն նույնիսկ հատուկ ընտրել են իրենց գունային համադրությունը՝ կարմիր ու սև։


