Մամուլ

Վայոց ձորի մարզում արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին

Այսօր՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 10:00-ի սահմաններում Հերմոն բնակավայրում արջը հարձակվել է գյուղացու անասունների վրա՝ պատճառելով զգալի վնաս։

Տուժածը՝ 32-ամյա Վիրաբ Ղազարյանը, հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան, երբ ընտանիքը անասուններին դուրս է բերել գոմից։

Նրա խոսքով՝ նման հարձակումներն անհանգստություն են առաջացրել համայնքում։

Կիսվեք ձեր էջում