Նամակների պակաս չկա․Էվելինա Ստեփանյանը անդրադարձել է հղիության թեմային
Դերասանուհի Էվելինա Ստեփանյանը իր ինստագրամյան էջում պատասխանել է հետևորդներին հետաքրքրող հարցերից մեկին՝ կապված հնարավոր հղիության հետ։
Հետևորդներից մեկի հարցին՝ արդյոք նա հղի է, Էվելինան նշել է, որ նմանատիպ նամակներ ստանում է ամուսնության հենց հաջորդ օրվանից։
Նա ընդգծել է, որ այդ հարցերը մինչ օրս չեն դադարում և շարունակում են հաճախակի լինել։
Թեև դերասանուհին չի հաստատել կամ հերքել լուրերը, խոստացել է, որ ապագայում այս թեմայի շուրջ «շատ բան կպատմի»։



