Այսօր նա կդառնար 30 տարեկան․ Քյարամ Սլոյանի հերոսական պատմությունը
Նա ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին՝ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում։ Զինվորական ծառայության ընթացքում կռվել է կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ՝ իր զինակիցների հետ ցուցաբերելով բացառիկ խիզախություն և նվիրում։
Քյարամ Սլոյանը մարտական ընկերների հետ երկու անգամ հետ է մղել թշնամու գրոհները։
Թշնամու թվային գերազանցության պայմաններում, երբ հրամանատարի կողմից տրվել է նահանջի հրաման, նա և Ռոբերտ Աբաջյանը, չնահանջելով, շարունակել են պաշտպանական մարտը՝ մինչև վերջ հավատարիմ մնալով հայրենիքի պաշտպանության իրենց առաքելությանը։
Ցավոք, հերոսի զոհվելուց հետո թշնամին նրան ենթարկել է անմարդկային դաժանության՝ գլխատելով։
Հայ ժողովուրդը բարձր է գնահատում իր հերոսների սխրանքը։ Քյարամ Սլոյանի անունը հավերժ կմնա մեր հիշողության մեջ՝ որպես անձնազոհության, խիզախության և հայրենասիրության խորհրդանիշ։
Փառք և խոնարհում մեր անմահ հերոսներին։


