Բաքվում, եթե 18։00-ից հետո որևէ հայ գերի վատ զգար, ապա կմահանար․ Գևորգ Սուջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սուջյանի խոսքով՝ Եվրոպական դատարանում պետք է ապացուցվի, որ Ադրբեջանի ղեկավարությունը գործում է անօրինական, իսկ Բաքվում պահվող ՀՀ բոլոր քաղաքացիները բռնադատվածներ են։
Նա նշեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հիմնական խնդիրը բժշկական օգնության բացակայությունն է․ այն գրեթե չի իրականացվում, իսկ երեկոյան ժամերից հետո ընդհանրապես չկա, նույնիսկ բուժքույր չի լինում, ինչն կարող է ճակատագրական լինել գերիների համար։
Սուջյանը, ով 2020 թվականի նոյեմբերից եղել է գերության մեջ և 2026-ի հունվարին վերադարձել է Հայաստան, արդեն դիմել է Եվրոպական դատարան՝ իր նկատմամբ իրականացված անօրինական գործողությունները ներկայացնելու և հարցը միջազգային մակարդակով բարձրացնելու նպատակով։
Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս որևէ երրորդ կողմի վերահսկել գերիների պահման պայմաններն ու առողջական վիճակը։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 19 հայ գերի։ Բաքվում անցկացված դատավարությունների արդյունքում Արցախի նախկին ղեկավարներից մի քանիսը դատապարտվել են ցմահ, մյուսները՝ երկարաժամկետ ազատազրկման։
Տեսանյութը ստորև․



