Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ որդու նահատակությունից 10 տարի անց մահացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը։
Վերջին շրջանում Արցախի հերոսի մայրն առողջական խնդիրներ է ունեցել։
Աննա Աբաջյանը 52 տարեկան էր։

Նշենք, որ մայիսի 23-ին տիկին Աննա Աբաջյանի ծննդյան օրն է:
Խորին ցավակցություն ենք հայտնում բարեկամներին և հարազատներին։
Նշենք նաև, որ 3 ամիս առաջ Ռոբերտ Աբաջյանի անունը կրող Երևանի համար 147 դպրոցի առջև բացվել էր հերոսի արձանը։ Նրա ծնողները, տատիկը, պապիկը, եղբայրը, բարեկամները, ընկերներն ու հարազատները ներկա էին արարողությանը։




