Մամուլ

Ոստիկանները բերման են ենթարկել վարորդի վրա շիշ նետած կնոջը․ նոր մանրամասներ

44–օրյա պատերազմում զոհված Կարապետ Բուռնազյանի մորը՝ Անահիտ Պապատյանին, իր տան մոտից տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Բնակարանի դիմաց նրան սպասել են ոստիկանության աշխատակիցները։ Ոստիկանների գործողությունների պատճառը համացանցում այսօր տարածված մի տեսանյութ է, որտեղ կինը շիշ է նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։

Չնայած տեսանյութն ակտիվորեն տարածվել է այսօր, միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա փետրվարին:

Այդ ժամանակ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտ էր իրականացվում, որին մասնակցել է նաև զոհվածի մայրը։ Բարեկամության մետրոյի հատվածում, դեպի Զեյթուն ընթացող տրոլեյբուսի վարորդը հայհոյել է, ինչից հետո քաղաքացին շիշը նետել է նրա ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ է տարածվում, ուտեղ երևում է, որ մի կին վրդովված շիշ է նետում տրոլեյբուսի վարորդի վրա»։

Կիսվեք ձեր էջում