Մամուլ

Պայքարում ենք շատ ուժեղ. Խաչատուր Հունանյանը ներկայացրել է իր առողջական վիճակը

Դերասան Խաչատուր Հունանյանը, տևական դադարից հետո, տեսաուղերձով կապ է հաստատել իր հետևորդների հետ և ներկայացրել իր առողջական վիճակից որոշ մանրամասներ, միաժամանակ՝ հերքելով համացանցում շրջանառվող տագնապալի լուրերը։

Նշենք՝ վերջին օրերին սոցցանցերում լուրեր էին տարածվել, թե դերասանի վիճակը կտրուկ վատացել է և դարձել ծայրահեղ ծանր։

Խաչատուրը հորդորում է չհավատալ նմանատիպ հրապարակումներին.

«Պայքարում ենք շատ ուժեղ, կխնդրեի միայն պոզիտիվ բաներ խոսեիք»,– նշել է դերասանը՝ դիմելով հանրությանը։ Դերասանը հայտնել է, որ շարունակում է ստանալ քաղցկեղի դեմ անհրաժեշտ բուժումը, և գործընթացն ընթանում է նախատեսված հունով։

Կիսվեք ձեր էջում