Մարտին Մկրտչյանն օգնել է հետևորդին հաշտվել սիրելիի հետ
Սիրված երգիչ Մարտին Մկրտչյանը կրկին ցույց է տվել, որ միայն սիրային երգերով չէ, որ կարողանում է դիպչել մարդկանց սրտերին, այլ նաև պատրաստ է աջակցել նրանց իրական կյանքում։
Այս անգամ նա ինստագրամյան էջում ստացել է անսպասելի հաղորդագրություն մի հետևորդից, ով խնդրել էր իր օգնությունը՝ սիրելիի հետ հաշտվելու համար։ Երգիչը չի շրջանցել այս անկեղծ խնդրանքը և որոշել է արձագանքել։

Մարտինը իր «Story»-ում հրապարակել է նամակի լուսանկարը և հումորով դիմել աղջկան՝ գրելով․ «Ընկեր ջան, ախպոր պես բարիշի էլի»։
Նրա այս պարզ ու անմիջական քայլը մեծ արձագանք է գտել օգտատերերի շրջանում։
Թեև դեռ հայտնի չէ՝ արդյոք զույգը կարողացել է հաշտվել, սակայն երգչի ջերմ և հումորային մոտեցումը միանշանակ բարձրացրել է շատերի տրամադրությունը։



