Մամուլ

ԱՆ-ից մերժել են քաղցկեղով հիվանդին անհետաձգելի անվճար դեղամիջոցը հատկացնել՝ պատճառաբանելով, թե դեռ չեն գնել

«Դեպքեր կան, մեզ մոտ էլ է եղել քաղաքացի, որն այդ խնդրին բախվել է, հիմա կարող եմ դրա մասին խոսել»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով առողջապահության համակարգի անվճար բուժօգնության առկա խնդիրներին, երբ հիվանդի համար հնարավոր չի եղել անվճար դեղամիջոցը ստանալ։

Մանասյանը հայտնեց, որ իր իմացած օրինակը, քաղաքացու իրազեկվածության պակասի խնդիր չէ, այլ՝ կարգավորման բաց։

«Քաղաքացին , ըստ էության, քաղցկեղ ունի և իրեն դեղամիջոցն անհապաղ էր անհրաշետ։ Երբ փորձել է ձեռք բերել՝ ասել են, որ տենդերը հայտարարաված է, բայց դեղամիջոցը դեռ ձեռքբերված չէ։ Սակայն իր համար այն անհետաձգելի կարևորության հարց է և ինքն է ստիպված ձեռք բերել դեղամիիջոցը»,-պատմեց Մանասյանը։

Նա հայտնեց, որ այդ դեպքերում պետք է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ պետք է լինի գումարի փոխհատուցման կամ քաղաքացու իրավունքների երաշխիքների հարցը։

 ՄԻՊ-ը պնդեց, որ նման դեպքերը պետք է կարգավորվեն անհատականացված ձևաչափով։

Կիսվեք ձեր էջում