Քաղաքականություն

Թրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը չընդունի Վաշինգտոնի առաջարկած համաձայնագիրը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները ներկայացրել է «արդար և ողջամիտ» պայմաններ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ մասնակցելու Իրանի շուրջ բանակցություններին։

Նա հույս է հայտնել, որ Իրանը կընդունի առաջարկը՝ խուսափելու հնարավոր ծանր հետևանքներից։

Կիսվեք ձեր էջում