Մամուլ

Բացահայտվել է՝ ինչու են կտրուկ թանկացել հուղարկավորության ծառայությունները

Ռուսաստանում հուղարկավորության ծառայությունների գների կտրուկ աճի հիմնական պատճառը ոլորտի կազմակերպությունների ծախսերի զգալի ավելացումն է։

Այս մասին հայտարարել է ոլորտի փորձագետ Անտոն Ավդեևը՝ ընդգծելով, որ թանկացումները պայմանավորված են ինչպես կոմունալ ծախսերի, այնպես էլ հարկային փոփոխությունների աճով։

Նրա խոսքով՝ զգալիորեն թանկացել են էլեկտրաէներգիան և ջուրը, ինչին ավելացել է նաև ավելացված արժեքի հարկի բարձրացումը՝ 20-ից մինչև 22 տոկոս։

Այս գործոնների համադրությունը ստիպել է հուղարկավորության ծառայություններ մատուցող ընկերություններին բարձրացնել գները՝ փորձելով պահպանել գործունեության շահութաբերությունը։

Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ բնակչության եկամուտների աճը չի համընկնում ծախսերի բարձրացման տեմպերի հետ, ինչի հետևանքով ոլորտը կանգնած է նոր խնդիրների առաջ։

Վերջին երեք տարիներին հուղարկավորության ծառայությունները թանկացել են մոտ 30-45 տոկոսով, և այժմ դրանց արժեքը կարող է հասնել 150-400 հազար ռուբլու՝ կախված տարածաշրջանից

Կիսվեք ձեր էջում