Մամուլ

Հիվանդանոցի մոտ վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու անմիջապես դիմել փախուստի

Այսօր ապրիլի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում «Սևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ վրաերթի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել «Սևան» բժշկական կենտրոնին հարակից հետիոտնային անցման վրա, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մանան Մ.-ն է։

Կիսվեք ձեր էջում