Մամուլ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։

Փոփոխությունը կգործի թիվ 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու և Արամի փողոցների խաչմերուկ հատվածում։

Արամի փողոցից դեպի Ղազար Փարպեցի փողոց մուտքը կարգելվի։

Բացի այդ, նույն ուղղության ձախակողմյան հատվածում կանգառն արգելվելու է՝ սկսած թիվ 6 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև խաչմերուկ։

Կիսվեք ձեր էջում