Աշխարհ

Հրմշտոցի հետևանքով մոտավորապես 30 մարդ է զոհվել

Հայիթիի հյուսիսում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել։

Այս մասին հայտնել են իշխանությունները՝ զգուշացնելով, որ զոհերի թիվը կարող է աճել, հայտնում է Reuters-ը։

Հրմշտոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայիթին պայքարում է խմբավորումների տարածած բռնությունների դեմ, որոնք խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններ են իրականացնում։

Հրմշտոցը տեղի է ունեցել Լաֆերյեր միջնաբերդում։

Կիսվեք ձեր էջում