Շոու-բիզնես

Ինչ բացահայտում է արել Մկրտիչ Արզումանյանի որդին՝ 15 տարի չօգտագործված համակարգչում

Մկրտիչ Արզումանյանի որդին՝ Ալեքսանդր Արզումանյան, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է 10–15 տարի չօգտագործված համակարգչում պահված տեղեկությունները։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ փորձել է միացնել համակարգիչը, սակայն այն չի գործել՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ Վերջերս, ընկերոջ օգնությամբ, հաջողվել է վերականգնել համակարգչի աշխատանքը և մուտք գործել ներսում պահպանված տվյալներին։

Ալեքսանդրի փոխանցմամբ՝ համակարգչում հայտնաբերվել են հին լուսանկարներ, տեսանյութեր և տարբեր ֆայլեր, որոնք պահպանվել էին դեռևս տարիներ առաջ և երկար ժամանակ անհասանելի էին եղել։

Նա նշում է, որ այդ նյութերը ոչ միայն արժեքավոր հիշողություններ են, այլև որոշ դեպքերում՝ հետաքրքիր և անսպասելի բացահայտումներ են պարունակում։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում