Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության խորվաթական փուլի արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 14.583 միավոր և զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջին հորիզոնականը 14.616 միավորով գրավեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Հարի Հեփվորնը:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Դավթյանը ծնկի վնասվածքի պատճառով չէր մասնակցել փետրվարին Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին։ Ապրիլի 1-ից 7-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցակացված աշխարհի գավաթի երկրորդ փուլում Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել։

Կիսվեք ձեր էջում