Մամուլ

BMW-ի մահացած վարորդը 31 տարեկան էր, 5 երեխաների հայր․

Oragir.News-ի տեղեկություններով` Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացած BMW-ի վարորդը 31 տարեկան Էլամիր Խեչոյանն էր, 5 երեխաների հայր։

Ըստ մեր տեղեկությունների` մահացած տղամարդը Ջրառատի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանի հորեղբոր տղան է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհերից 4-ը նույն ընտանիքից են՝ Ջրառատ գյուղից։

Հիշեցնենք, որ այսօր Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել։

voxbergakan depq
Կիսվեք ձեր էջում