Մամուլ

Կրակոցներ`Քանաքեռում․ վիրավորներ կան

MakaryanNews-ի բացառիկ տեղեկություններով` երեկ գիշեր կրակոցներ են հնչել Քանաքեռում:

Աղբյուրի տեղեկություններով` իրար վրա են կրակել քրեական հեղինակություն Զապի փեսան (նախկին) և Քանաքեռցի Գիժը:

Կան հիվանդանոց տեղափոխված վիրավորներ։

Ուշագրավ է, որ ոստիկանությունից այս մասին որևէ տեղեկություն չունեն և չեն հաղորդում, հավանաբար նախարարի հրաման կա` ընտրություններից առաջ խոշոր միջադեպերը կոծկել:

ՆԳՆ-ից MakaryanNews-ին ասել են միայն, որ նշվածի վերաբերյալ ահազանգ ՆԳՆ ոստիկանությունում չի ստացվել։ Տեղեկությունը ճշտվում է։

Կիսվեք ձեր էջում