Մամուլ

Երվանդ Քոչար փողոցում քաղաքացիները հնչեցրել են հայհոյանքներ․Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում

Ապրիլի 2-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի 9 հասցեում ոչ սթափ վիճակում ծեծում են իրար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Մարաշի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ, որտեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչներ 19-ամյա Արման Ի․-ն, 23-ամյա Հայկ Ի․-ն, 20-ամյա Էդգար Մ․-ն և մի քանի դեռևս անձը չպարզված քաղաքացիներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բնակելի շենքի բակում իրենց անձը հասարակությունից վեր դասելով՝ հայհոյանքներ են հնչեցրել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ ամենից հետո Երևանի բնակիչ 24-ամյա Հայկ Ա․-ն նրանց դիտողություն է արել, ինչից հետո առաջացել է հրմշտոց և ծեծկռտուք՝ ինչին միջամտել են վերջինիս հայրը՝ 55-ամյա Արտակ Ա․-ն, 20-ամյա Վահե Ն․-ն և այլ անձերը չպարզված անձինք։

Կիսվեք ձեր էջում