Մամուլ

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել տան բակում


Ապրիլի 8-ին, ժամը 16:13-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում ՃՏՊ է տեղի ունեցել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շենքերից մեկի մոտ «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, հարվածել պատշգամբի հենասյուներին, վնասել հարակից տան հենապատը և հայտնվել հարևան տան բակում։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել խցիկից և մոտեցնել շտապօգնությանը․ նա հոսպիտալացվել է։

Կիսվեք ձեր էջում