Մամուլ

BMW-ով դրիֆթ արած վարորդը հայտնաբերվել է

Մարտի 3-ին՝ ժամը 12:37-ի սահմաններում, իրավական նորմերը ցուցադրաբար անտեսելով, «ԲՄՎ»-ի վարորդը մայրաքաղաքի Ուլնեցու և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում իրականացրել է դրիֆթ։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի աշխատակիցները հայտնաբերել են ավտոմեքենան և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գործողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի 27-ամյա բնակիչը։

Կազմված նյութերը փոխանցվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում