Ստեփան Դեմիրճյանն ու Վարդան Ղուկասյանը համագործակցելո՞ւ են․ պարզաբանում
Այսօր ավելի վաղ` ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը տեղեկություն էր տարածել, որ համագործակցության համաձայնություն է ձեռք բերվել իրենց և Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի միջև:
Ստեփան Դեմիրճյանը «Հրապարակի» հետ զրույցում հերքել է տարածված տեղեկությունը.
«Համագործակցության մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Ըստ աղբյուրի` անգամ որևէ հանդիպում չի կայացել կողմերի միջև:


