Մամուլ

Շնամարտ կազմակերպած 3 անձ ձերբակալվել են․ ավտոմեքենաներից հայտնաբերվել է 8 շուն

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես մի խումբ անձինք կազմակերպել են շնամարտ։

Տեսանյութում նկատվում է, որ մի քանի կանայք հորդորում են դադարեցնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը։ Սակայն հավաքված տղամարդիկ նրանց հասցեին հնչեցնում են վիրավորանքներ և կոպիտ արտահայտություններ՝ փորձելով հեռացնել տարածքից։

Դեպքի առնչությամբ Bavnews-ը կապ է հաստատել ՆԳՆ-ի հետ, որտեղից հայտնել են․

«Միջադեպին անմիջապես արձագանքել են ՆԳՆ համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները։

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալվել և Քննչական կոմիտե են ներկայացվել երեք անձ։ Բացի այդ, ոստիկանության պահպանվող տարածք է տեղափոխվել հինգ տրանսպորտային միջոց, որոնցում հայտնաբերվել է ութ շուն»։

Նշենք, որ տեսանյութին «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով ոստիկանությանը համապատասխան արձագանք տալ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում