Շոու-բիզնես

Ի՞նչ է կատարվում Hayat-ում. անդամները լքել են խումբը

Hayat Project -ի ֆեյսբուքյան էջը գրում է․

HAYAT-ի սիրելի հանդիսատես,

Տեղեկացնում ենք ձեզ, որ մեր սիրելի գործընկերներ՝ Նարե Հովհաննիսյան-ն և Արթուր Եղիազարյան-ը, ցանկություն են հայտնել զբաղվել իրենց անհատական ստեղծագործական կարիերայով։

Մենք հարգանքով ենք մոտեցել այդ որոշմանը և, շնորհակալություն հայտնելով Նարեին և Արթուրին համատեղ երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, մաղթում ենք նրանց անհատական գործունեության մեջ նորանոր ստեղծագործական հաջողություններ, գեղեցիկ երգեր և վերելք։

Հուսով ենք՝ մի օր նորից կհանդիպենք ընդհանուր բեմահարթակում։

Բարի ճանապարհ ձեզ, իսկ HAYAT-ը շարունակում է առաջ շարժվել՝ նոր երգերով, նոր տեսահոլովակներով և հավատարիմ հանդիսատեսով։

Հիշեցնենք, որ խումբը բավական երկար ժամանակ նոր տեսահոլովակ չէր թողարկել և չէր ծավալել ակտիվ գործունեություն։

Կիսվեք ձեր էջում